Դուք նույն անուղղելի սրիկաներն եք, իսկ մեր ժողովուրդն էլ` նույն անուղղելի միամիտը. Արտակ Զաքարյան
ПолитикаԱրտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօրվա կառավարության նիստից չես հասկանում, սա թշնամու կողմից վերապատրաստված իլյուզիոնիստների զրուցատաղավար է, թե՞ մտավոր հետամնաց խեղկատակների խաղահրապարակ:
Արա´ պատերազմ է, հասկանում ե՞ք, թե՞ ոչ: Խառնված աշխարհի պայմաններում քեզ ոչնչացնել ցանկացող դարավոր թշնամու հետ պա՜-տե´-րա´զմ: Ի՞նչ հայկական ժողովրդավարություն, ի՞նչ խաղաղության ռոմանտիկ օրակարգ, ի՞նչ մարդու իրավունքներ ու նմանատիպ բաներ: Փոխվել է աշխարհը: Ուզում ես ժողովրդավար եղիր, ուզում ես ավտորիտար եղիր, ով ուզում ես եղիր. առիթ կա քեզ արանքից հանելու` օգտագործում են, շանսը բաց չեն թողնում: Այնպես ինչպես 1915թ. շանսը բաց չեն թողել մեզ ցեղասպանելու համար:
Ձեր հարազատ, սիրելի թուրքը դա է, ի՞նչ հարձակում հայկական ժողովրդավարության վրա, ի՞նչ հարձակում տնտեսական զարգացման վրա: Հո դուք հիվանդ չեք, ինչե՞ր եք զառանցում անճարությունից...
Ինչպես տեսա, նաև հիմքեր եք ստեղծում, որ վերջում մեղքը գցեք ժողովրդի պատրաստակամության, կամավորության ու միջազգային հանրության վրա:
Ձեր մոտ բան չի փոխվել: Դուք նույն անուղղելի սրիկաներն եք, իսկ մեր ժողովուրդն էլ` նույն անուղղելի միամիտը: