ԶՊՄԿ-ն հունվար-հուլիս ամիսներին շուրջ 300 հոգու ընդունել է աշխատանքի
ОбществоԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Որոշ վիճակագրական տվյալներ` աշխատատեղերի մասին
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ընկերությունն ունի 4450 աշխատակից:
2022 թվականի հունվարից հուլիս ժամանակահատվածում «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությունում աշխատանքի է ընդունվել 297 մարդ, նրանցից 92-ը Քաջարան խոշորացված համայնքի նախկին զինակոչիկ երիտասարդներ են: