Դոլարն ու եվրոն շարունակում են էժանանալ
ЭкономикаԻնչպես ջեռուցումը յուրաքանչյուր հայ ընտանիքի համար դարձնել անվճար։ Անցեք այս հղումով և ազատվեք ծախսերից՝ https://4q5w.short.gy/JerucumSolaron
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 7-ին, կազմել է 404.90 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.10 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 400.93 դրամ (նվազել է 1.04 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 463.53 դրամ (նվազել է 5.07 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.63 դրամ (նվազել է 0.02 դրամով):
Երևանյան բանկերում դոլարը գնվում է 402-405 դրամով, վաճառվում է 412-414 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 395-401 դրամով, վաճառվում է 411-415 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 5.67-6.40 դրամով, վաճառվում է 6.60-6.85 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 408 դրամով, վաճառվում՝ 412.50-413 դրամով:
Եվրոն գնվում է 407-408 դրամով, վաճառվում է 412-413 դրամով:
Ռուբլին գնվում է 6.30-6.35 դրամով, վաճառվում է 6.48-6.50 դրամով: