Էսպես շարունակելու դեպքում՝ մենք ամբողջությամբ կարմիրով կներկենք մեր քաղաքը. Վանաձորի քաղաքապետ
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սիրելի համաքաղաքացիներ
նայեք և մի պահ շատ ավելի լուրջ մտածեք։Այս քարտեզում Վանաձորի ինքնամեկուսացած քաղաքացիների տեղակայման հասցեներն են։ Էսպես շարունակելու դեպքում՝ մենք ամբողջությամբ կարմիրով կներկենք մեր քաղաքը։Կանգ առեք, զգոն եղեք, փրկեք միմյանց»: