Գոռ Հունանյանը բացառապես առաջնորդվում է «Բարգավաճ Հայաստան» և «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունների կողմից ձևավորված դաշինքի սկզբունքներով․ Գոռ Հունանյան
ПолитикаԾաղկահովիտ համայնքի համայնքապետի թեկնածու Գոռ Հունանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հարգելի՛ հայրենակիցներ,
Այսօր առավոտյան «Հրապարակ» օրաթերթը տարածել էր տեղեկատվություն, ըստ որի՝ իբր ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանը և Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանը Ծաղկահովիտ համայնքում սատարում են «Հզոր համայնք» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Գոռ Հունանյանին: Տարածված տեղեկատվությունն աղերս չունի իրականության հետ՝ Գոռ Հունանյանը բացառապես առաջնորդվում է «Բարգավաճ Հայաստան» և «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունների կողմից ձևավորված դաշինքի սկզբունքներով:
Հորդորում ենք հատկապես նախընտական քարոզարշավի փուլում զերծ մնալ ակնհայտ ապատեղեկատվություն տարածելուց։
«Հզոր Համայնք» Դաշինք