ԱԱԾ-ն շարունակում է պահմտոցի խաղալ Արթուր Վաեցյանի հետ
ПолитикаԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին քաղաքական համերաշխություն հայտնելու նպատակով եկել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր: Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ միանշանակ, այդ գործն ունի քաղաքական ուղղվածություն և սրանով քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու փորձ է արվում: Վանեցյանի դիտարկմամբ՝ գլխավոր դատախազի ներկայացրած մեղադրանքները, որևէ կերպ չհամոզեցին ո՛չ հանրությանը, ո՛չ էլ իրեն, որ մեղադրանքը հիմնավոր է:
Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործի հիմքերը, ըստ Վանեցյանի, համոզիչ չեն, քանի որ քաղաքական գործչի դեմ որևէ ցուցմունք չկա: Իսկ որ հարցը զուտ քաղաքական բնույթ ունի՝ անհերքելի է: Ի դեպ, տեղեկություններ կան, որ «Հայրենիք» կուսակցության նախագահին լռեցնելու համար ԱԱԾ-ն բան ու գործը մի կողմ թողած սկսել է պահմտոցի խաղալ նաև Վանեցյանի հետ: Եվ սա այն դեպքում, երբ երկրում բազմաթիվ այլ՝ ավելի կարևոր հարցեր կան, որոնք, սակայն, այս պահին, կարծես, մղվել են երկրորդ պլան: