Մենք հասկացանք, որ մրգօղին կարող է դառնալ հայաստանյան բռենդ. Կարեն Քոչարյանը՝ «Septemberfest» մրգօղու փառատոնի մասին
Видео«Septemberfest» մրգօղու փառատոն՝ Նոյեմբերյանում, եկե՛ք օղի խմելու: 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում քաղտեխնելոգ Կարեն Քոչարյանը պատմեց «Septemberfest» մրգօղու փառատոնի մասին, որը պետք է տեղի ունենա այս տարվա սեպտմեբերի 17-ին Նոյեմբերյան խոշորացված համայնքում։
Կարեն Քոչարյանը՝ որպես փառատոնի կազմակերպիչ, ներկայացրեց դրա անցկացման մանրամասներն ու նպատակները։ Ըստ նրա՝ հիմնական շարժառիթը մարզերի և սահմանամերձ բնակավայրերի զարգացումն է, քանի որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ամբողջ ուշադրությունը կենտրոնացել է միայն Երևանի վրա, մեծ հաշվով ՀՀ-ն դարձել է քաղաք-պետություն։
Քոչարյանի կարծիքով նմանատիպ միջոցառումները կարող են նպաստել, որ մարզերում զարգանան ենթակառուցվածքները, նոր աշխատատեղեր ստեղծվեն։
Իսկ ինչ վերաբերում է փառատոնին, ապա այնտեղ ներկայացված են լինելու տարատեսակ մրգօղիներ՝ տանձի, սալորի, նռան, խաղողի, թթի, ինչպես նաև գյուղացիները մատուցելու են իրենց պատրաստած ուտեստները։
Բանախոսը նաև ավելացրեց, որ լինելու են նաև տաղավարներ և երաժշտություն, ելույթ են ունենալու «Լավ էլի» ռոք խումբը, Արսեն Սաֆարյանը և այլն։