Հայաստանում առաջին միջազգային թվային մարքեթինգի օնլայն կոնֆերանսը՝ Digital Marketing Friday Conference-ը՝ ուղիղ հեռարձակմամբ
Հայաստանում տեղի է ունենում առաջին միջազգային թվային մարքեթինգի օնլայն կոնֆերանսը՝ Digital Marketing Friday Conference #DMFC-ն, որը թվով արդեն երկրորդն է:
Digital Marketing Friday Conference #DMFC Skill-ի նախաձեռնությունն է։ Առաջին կոնֆերանսը տեղի է ունեցել 2020թ.-ի մայիսի 8-ին և բացել զարգացման նոր հորիզոններ և հնարավորություններ հայաստանյան թվային մարքեթինգի և օնլայն միջոցառումների կազմակերպման ոլորտներում ու հիմք դարձել երկրորդ՝ արդեն միջազգային թվային մարքեթինգի օնլայն կոնֆերանսի կազմակերպման համար, որի գլխավոր գործընկերն է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն:
Հայաստանում առաջին միջազգային թվային մարքեթինգի օնլայն կոնֆերանսը բացարձակապես անվճար է և միտված է հանրության ուշադրությունը սևեռել դեպի թվային տեխնոլոգիաները և թվային մարքեթինգի զարգացող ոլորտը:
Միանալով Skill-ի նախաձեռնությանը «Ամերիաբանկ»-ը նպատակ ունի աջակցել Հայաստանում թվային տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը և հնարավորություն ընձեռել երիտասարդ մասնագետներին նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերել միջազգային մի շարք փորձագետներից։
Միջազգային Digital ուրբաթ երեկոյի կարգախոսն է «New World, New Priorities»
Կոնֆերանսի շրջանակում ելույթ են ունենում փորձագետներ ոչ միայն Հայաստանից, այլև Շվեդիայից, Ռուսաստանից, Վրաստանից և Բելորուսից:
Միջոցառման հատուկ հյուրն է աշխարհի ամենապարադոքսալ և արտասովոր խոսնակ, «Funky Business» հայտնի բեսթսելլերի հեղինակ Կյել Նորդստրյոմը, ով երկու անգամ գլխավորել է «The thinkers 50» համաշխարհային վարկանշային ցանկը, իսկ 2018թ․-ի սեպտեմբերի 7-ին հանդես է եկել Երևանում «Business in FAANG style. Ապագա առաջնորդների և ընկերությունների ռազմավարություն» Ինսայթ Սեսիայով:
Աշխարհահռչակ խոսնակը ներկայանալու է «Digital Transformation of the New World» խորագիրը կրող Q&A session-ով: