Ռուսաստանը կհարձակվի ևս երկու երկրների վրա. հայտնի է, թե որ երկրների մասին է խոսքը
МеждународноеՌուսաստանն իր զավթողական հավակնություններով կանգ չի առնի Ուկրաինայում։ Ուստի մյուս երկրներն արդեն պետք է պատրաստվեն Պուտինի առաջիկա հարձակմանը, ասել է Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը։
ISLND հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա ասել է, որ նման եզրակացության է հանգել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հերթական հայտարարությունից հետո։ Մասնավորապես, ինչպես նշել է Դանիլովը, խոսքը Մոլդովայի եւ Ղազախստանի մասին է։
«Լավրովն օրերս ասաց, որ ղազախներն ու մոլդովացիները եղբայրներ են, պատրաստվեք, եղբայր ղազախներ և եղբայր մոլդովացիներ», ասել է Դանիլովը։
Ռուսաստանը ներկայում լարում է իրավիճակն իր վերահսկողության տակ գտնվող Մոլդովայի Պրիդնեստրովիեում, ըստ հետախուզությունների տեղեկությունների՝ Մոսկվան նպատակ ունի այն վերածել Մոլդովայի եւ Ուկրաինայի դեմ հարձակման պլացդարմի։ Ինչ վերաբերում է Ղազախստանին, այդ երկրում տեղի ունեցած իրադարձություններից հետո ՌԴ-ն ստիպված էր հանել զորքը Չինաստանի ու Թուրքիայի պահանջով, թեեւ ռուսական քարոզչական մեքենան չի թաքցնում ՌԴ տարածքային հավակնությունները Ղազախստանի հանդեպ։ Աստանան վարում է ինքնուրույն քաղաքականություն եւ հայտարարել է, որ չի օգնի ՌԴ-ին՝ շրջանցել պատժամիջոցները։
Lragir.am