Թշնամին հայկական զորամաս է ոչնչացրել. զոհերի թիվը գերազանցում է 4-ը
ОбществоԸստ ArmDaily-ի արցախյան աղբյուրների` թշնամին ամբողջությամբ ոչնչացրել է Դրմբոնի հայկական զորամասը:
Ըստ նույն աղբյուրների` հայկական կողմից զոհերի քանակը գերազանցում է առնվազն 4-ը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք` օգոստոսի 3-ին` ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը:
Եվս 14 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել: