Արցախում իրադրությունը հարաբերական հանգիստ է. Դավիթ Բաբայան
ОбществоԱրցախում իրադրությունը հարաբերական հանգիստ է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։
«Ադրբեջանը չի փոխել իր դիրքորոշումն ու քաղաքականությունը։ Պետք է հստակ հասկանալ, որ ինչպես Արցախում, այնպես էլ ամբողջ աշխարհում իրավիճակը բարդ է, եւ այս դեպքում պետք է պրոֆեսիոնալիզմ եւ հայրենասիրական մոտեցում ցուցաբերել։ Պետք է լինել զուսպ եւ առավելագույնս հեռու դեմագոգներից»,-ասել է Բաբայանը։