Նավթով հարուստ Սաուդիան Արաբիան ցանկանում է անցնել արևային էներգիայի
ОбществоԱշխարհի ամենահարուստ նավթային երկրներից մեկը՝ Սաուդյան Արաբիան, իր հայացքը ուղղել է դեպի վերականգնվող էներգիան՝ մասնավորապես արևային պանելների արտադրություն։
Երկրի փաստացի ղեկավար Մուհամեդ Բին Սալմանը օրեր առաջ այցելել է Ֆրանսիա, որտեղ նրան ամենաշքեղ կերպով ընդունել է նախագահ Էմանուել Մակրոնը։ Սաուդյան Արաբիայի և Արևմուտքի ջերմացումը սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմից հետո, և Սաուդյան Արաբիայի նավթային ռեսուրսները օգտագործելու, դրանով ռուսական նավթին հակակշռելու համար արևմտյան գերտերությունների առաջնորդները ոչինչ չեն խնայում։
Զարմանալին այստեղ հենց Սաուդյան Արաբիայի դիրքորոշումն է, որը ունենալով ահռելի նավթային ռեսուրսներ, մտադիր է օգտագործել իր անապատային տարածքը ոչ միայն նավթի արդյունահանման, այլ նաև արևային պանելներ ներկրելու և արևից էներգիա ստանալու և արտահանելու հարցում։
«Սալմանի այցի ընթացքում Սաուդյան Արաբիան և Ֆրանսիան պայմանավորվել են ակտիվացնել համագործակցությունը էներգիայի վերականգնվող աղբյուրների ոլորտում»,- ասված է երկու երկրների համատեղ հայտարարության մեջ։
Իհարկե, կարող է առաջին հայացքից տարօրինակ թվալ, որ Սաուդյան Արաբիայի պես երկիրը փորձում է զարկ տալ արևային էներգիային, սակայն այստեղ բացարձակ որևէ զարմանալու բան չկա։ Սաուդյան Արաբիան ևս ունի էներգիայի անսահմանափակ մի աղբյուր, և դա ամենևին էլ նավթը չէ, այլ արևը, իսկ ահռելի անապատային տարածքները կարելի է օգտագործել, եթե ոչ գյուղատնտեսության, այլ արևից էներգիա ստանալու, արևային վահանակներ և մարտկոցներ տեղադրելու համար։
Այս փաստը պետք է շահագրգռի Հայաստանին և Հայաստանի իշխանություններին, մի երկրում, որտեղ կա արևային պանելներ արտադրող մեկ ընկերություն՝ «Սոլարոնը», արևից էներգիա ստանալու հարցը ռազմավարական առաջնահերթ նշանակություն է ստանում, և պետությունը պետք է ամեն ինչ անի այս ուղղությամբ աշխատանքներն ակտիվացնելու համար։
Աշխարհում բոլոր գերտերությունները, ռեսուրսներ և միջոցներ ունեցող պետությունները չեն խնայում ոչինչ, որպեսզի անցնեն էներգիայի վերականգնվող տեսակներին, իսկ արևային էներգիան ամենաէժանը և ամենահեռանկարայինն է համարվում։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորության և արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք` 87-57, (010) 44-00-55
էլ. փոստ` [email protected]