Իրաքում արևային էլեկտրակայանը առաջին անգամ միացրել են ազգային էներգամատակարարման համակարգին
ОбществоNtdtv.ru-ն գրում է, որ արևային մարտկոցները ծածկել են Հյուսիսային Իրաքի անապատի մի մեծ տարածք: Դա արևային էլեկտրակայան է, որն իր մեջ ներառում է ավելի քան 3700 վահանակ և արտադրում է մոտ 2 մեգավատ էլեկտրաէներգիա։ Ի տարբերություն Իրաքի այլ նմանատիպ նախագծերի, այն միացված է ազգային էլետրացանցին։
«Այս կայանը միացված է ողջ տարածաշրջանի ցանցին տեղում տեղադրված հատուկ սնուցող սարքի միջոցով։ Այն էլեկտրաէներգիա է մատակարարում համալսարանին և որոշ այլ վայրերի՝ ջրային համակարգերի և հիվանդանոցների», - պատմել է ինժիներ Ազադ Իսմեթը:
Բայց կա մեկ խնդիր, որը մշտական ուշադրություն է պահանջում, և դա ավազն ու փոշին է։ Փոթորիկներից հետո դրանք արագորեն ծածկում են վահանակները՝ փակելով արևը, որը նշանակում է, որ վահանակների մակերեսները պետք է մշտապես մաքրվեն։
«Քրդստանում և Իրաքում եղանակը փոշոտ է, հատկապես վերջին ամիսներին։ Իսկ փոշու քանակն այս տարի շատ ավելի շատ է, քան նախորդ տարի»,- բացատրել է ինժեները։
Կայանը արտադրում է Դահուկի էլեկտրաէներգիայի պահանջարկի միայն երկու տասներորդը: Բայց ծրագրեր կան դրա հզորությունը հասցնել մինչև 10 մեգավատտի։
«Մեզ էլեկտրաէներգիա է անհրաժեշտ մեր համալսարանական աշխատանքի համար ցերեկային ժամերին։ Երեկոյան և գիշերը դա անհրաժեշտ չէ։ Այսպիսով, այս նախագիծը հարմար է այն վայրերի համար, որտեղ գիշերը լույսի կարիք չկա», ասել է ինժիներ Խավար Հազիմը:
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ ԵՄ-ն փորձում է խթանել մաքուր էներգիան ոչ միայն եվրոպական երկրներում, այլ նաև այլ տարածաշրջաններում։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորության և արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք` 87-57, (010) 44-00-55
էլ. փոստ` [email protected]
Նյութը հրապարակման պատրաստաեց Կամո Խաչիկյանը