Հարաբերությունների կարգավորումը կախված է նրանից, թե Հայաստանն ինչքանով կպահի խոսքը. Չելիք
МеждународноеԹուրքիայի իշխող Արդարության եւ զարգացում կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը պատասխանել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցին։
Օմեր Չելիքը պնդել է, թե հարաբերությունների կարգավորումը կախված է նրանից, թե ինչքանով Հայաստանը կպահի խոսքը։
Նրա խոսքով` նախկինում որոշ երկրներ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը տապալում էին, որպեսզի հայկական Սփյուռքն իրենցից շարունակի կախում ունենալ։
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը Վիեննայում տեղի ունեցած հանդիպմանը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները:
Նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները: Բացի այդ, քննարկվել են այլ հնարավոր կոնկրետ քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել երկու երկրների միջև լիարժեք կարգավորման վերջնական նպատակին հասնելու համար։