Տավուշի մարզում բախվել են ՎԱԶ 2104-ն ու Kia-ն. վիրավորներից մի քանիսը ԱՄՆ քաղաքացիներ են
ОбществоԵրեկ՝ հուլիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 104 կմ հատվածում՝ Հաղարծին գյուղի վարչական տարածքում, բախվել են Տավուշի մարզի բնակիչ՝ 22-ամյա Դավիթ Հ-ի վարած ՎԱԶ 2104 մակնիշի և ԱՄՆ քաղաքացի՝ 38-ամյա Դերենիկ Թ-ի վարած Kia մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Kia-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել անտառում՝ բախվելով ծառին։
Վթարի հետևանքով Kia-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչ, 67-ամյա Արփի Խ-ն, ԱՄՆ-ի քաղաքացիներ՝ 59-ամյա Օվսաննա Ի-ն, 33-ամյա Իսկէնըտէրպապ Յ-ն և 66-ամյա Արա Խ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» ԲԿ։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվորեն ժամանած ԱԻՆ ՓԾ Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը։