Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքում․ վարորդի դին հայտնաբերվել է մեքենայից դուրս
ОбществоԱյսօր՝ հուլիսի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 51-ամյա Գարիկ Հակոբյանը իր վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայով Զոլաքար-Վարդենիկ ավտոճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել ցորենի դաշտում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Նրա դին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են ոստիկաններն ու քաղաքացիները։