Եվս մեկ անգամ կոչ ենք անում ու հորդորում՝ ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ. ՇՄ նախարարություն
ОбществоԵվս մեկ անգամ կոչ ենք անում ու հորդորում՝ ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ՝ մասնավորապես կարևորելով դրա մաքրության և անխաթարության պահպանումը։ Այս մասին հայտարարություն է տարածել Շրջակա միջավայրի նախարարությունը:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր` Վարդավառի տոնին և, առհասարակ, հանգստյան օրերին ամառվա տապից պաշտպանվելու նպատակով ձեզանից շատերն իրենց հանգիստը կկազմակերպեն բնության գրկում։
Ուստի, ևս մեկ անգամ կոչ ենք անում ու հորդորում՝ ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ՝ մասնավորապես կարևորելով դրա մաքրության և անխաթարության պահպանումը։
Ձեր առօրյա կյանքում ու կենսագործունեության ընթացքում, գտնվելով բնության գրկում, այցելելով մեր անզուգական բնաշխարհի չքնաղ անկյուններն ու բնական հուշարձանները, դրսևորե՛ք բարձր քաղաքացիական ինքնագիտակցություն և հոգատար վերաբերմունք ցուցաբերե՛ք մեր անկրկնելի բնական հարստությունների նկատմամբ։
Հանգստի ընթացքում՝
-Աղբ մի՛ նետեք բնության մեջ,
-Մի՛ վնասեք բնական միջավայրի անխաթարությունը,
-Առանց անհրաժեշտության խարույկ մի՛ վառեք։ Խարույկը մարեք ջրով կամ հողով,
-Պահպանե՜ք հակահրդեհային անվտանգության կանոնները:
Հայաստանի բնությունը մեր ընդհանուր հարստությունն է, իսկ դրա մասին հոգ տանելը` յուրաքանչյուրիս պարտավորությունը։
Լուսանկարում Փառակատար լեռն է, այն գտնվում է Վայոց ձորի մարզում, բարձրությունը կազմում է 2528 մ: Լեռան գագաթից բացվում է տեսարան դեպի Վայքի, Զանգեզուրի լեռները, Որոտանի լեռնացքը և Արտավանի լիճը, վերջինիս վրա բնությունը պատկերել է աշխարհի քարտեզը»: