Գեղարքունիքում Opel-ը մխրճվել է ծառերի մեջ, 8 վիրավորներից 5-ը 3 ամսականից մինչև 2 տարեկան երեխաներ են
ОбществоԱյսօր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ՝ 30-ամյա Արթուր Մանուկյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 20 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրին գտնվող ծառերին՝ մի քանիսը կոտրելով, հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով ուղևորներ՝ 1-ամյա Սուրեն Մ-ն, 22-ամյա Սեդա Ս-ն, 1-ամյա Անգելինա Մ-ն, 2-ամյա Ալեն Մ-ն, 25-ամյա Ժորա Մ-ն, 2-ամյա Էմիլ Ն-ն, 21-ամյա Աննա Խ-ն, 3 ամսական Անուշիկ Ն-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» ԲԿ։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել Գավառի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատուն տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։