Ջո Բայդենը վարակվել է կորոնավիրուսով
МеждународноеԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մոտ այսօր առավոտյան COVID-19-ի թեստը դրական է եղել։ Նա լիովին պատվաստված է և ունի շատ մեղմ ախտանիշներ։ Այս մասին հայտնել են Սպիտակ տնից։
«ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի առաջարկությունների համաձայն՝ նա կմեկուսացվի Սպիտակ տանը և կշարունակի կատարել իր բոլոր պարտականություններն այս ընթացքում, մինչև թեստի պատասխանը բացասական լինի։ Նախագահի նախորդ թեստը COVID- ի համար արվել է երեքշաբթի օրը և բացասական է եղել», -ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը։