Արտաշատում վրաերթի են ենթարկել 45-ամյա հետիոտնին, որը տեղափոխվել է հիվանդանոց
ОбществоԱրարատի մարզում այսօր՝ ժամը 11։50-ի սահմաններում, մարզի բնակիչ՝ 69-ամյա Գրիգոր Ա-ն իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում վրաերթի է ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 45-ամյա Արմեն Խ-ին, հայտնում է shamshyan.com–ը։
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Արտաշատ» ԲԿ։
Վրաերթի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։