Օդի ջերմաստիճանը կբարձրանա. եղանակը Հայաստանում
ОбществоՀանրապետության տարածքում` հուլիսի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝ 2-5 մ/վրկ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 17-ի ցերեկը կբարձրանա ևս 1-2 աստիճանով:
Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում հուլիսի 17-ի ցերեկը, 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +23 +25, վաղը ցերեկը՝ +39 +41 աստիճան։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +15 +20, ցերեկը՝ +29 +34,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +13 +17, ցերեկը՝ +30 +33,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +21+23, ցերեկը՝ +36+39,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +11 +16, ցերեկը՝ + 28 +31,
Լոռիում գիշերը՝ +11 +16, ցերեկը՝ +28 +31,
Տավուշում գիշերը՝ +16 +21, ցերեկը՝ +31 +36,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +10 +14, ցերեկը՝ +29 +32,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +37 +40,
Արարատում գիշերը՝ +22 +26, ցերեկը՝ +40 +42,
Արմավիրում գիշերը՝ +21 +24, ցերեկը՝ +39+42,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +11 +14, ցերեկը՝ +28 +33,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +21 +24, ցերեկը՝ +40 +42,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +18 +23, ցերեկը՝ +37 +40,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +12 +16, ցերեկը՝ +30 +34,
Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +18 +23, ցերեկը՝ +36 +40։