«Լույս» հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի է ունեցել «Հայկյան-2021» մրցանակաբաշխությունը
ОбществоԱվանդական դարձած՝ ամենամյա այս մրցանակաբաշխությունը նպատակ ունի բացահայտել և գնահատել այն անհատներին, կազմակերպություններին, որոնք տարվա ընթացքում տարբեր ոլորտներում նշանակալի մասնակցություն են ունեցել հանրային, հասարակական կյանքում, նպաստել հանրային արժեք ստեղծելուն, ջանքեր ներդրել մեր Հայրենիքի և ժողովրդի առջև ծառացած լրջագույն մարտահրավերների դիմագրավման ուղղությամբ:
«Հայկյան» անվանակարգերը յուրատեսակ շնորհակալության և գնահատանքի հնարավորություն են մրցանակակիրներին։
Վերջին տարիներին մրցանակաբաշխությունը կազմակերպում է «Առաջինը՝ Հայաստան» նախաձեռնությունը:
2021 թվականի մի քանի անվանակարգերում մրցանակները հանձնել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Հայկյան» հատուկ մրցանակներով պարգևատրվել են՝
մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ունեցած ավանդի համար՝ Բենիկ Գալստյանը,
«Ոսկանապատ» վերլուծական հարթակ» նախագծի համար՝ Հրանտ Մելիք-Շահնազարյանը,
առողջապահության ոլորտում մասնագիտական նվիրված աշխատանքի համար՝ Մարիաննա Մալխասյանը և Մարիամ Մալխասյանը,
հայատյացության դեմ պայքարում ունեցած նշանակալի ավանդի համար՝ Անժելա Էլիբեգովան,
«Հայկական նախագիծ» գիտակրթական կազմակերպությունը,
քաղաքացիական հասարակությանն աջակցած միջազգային կազմակերպություններից՝
«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը,
հայ-ռուսական հարաբերությունների զարգացման շրջանակներում կրթական ծրագրեր իրականացրած՝ Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղը,
հայ երգարվեստի զարգացման գործում ունեցած ավանդի համար՝ Շուշան Պետրոսյանը ևԴավիթ Ամալյանը,
Հայաստանում իրանագիտության զարգացման, երիտասարդների հայրենասիրական ոգով դաստիարակման գործում անուրանալի ավանդի համար՝ Գուրգեն Մելիքյանը,
երիտասարդներին հանրային ակտիվ կյանքին ներգրավելու ներդրման և գործուն ջանքերի համար՝ Հենրիխ Դանիելյանը:
«Հայկյան» հատուկ մրցանակներից բացի, հանձնվել են նաև շնորհակալագրեր: Մասնավորապես, շնորհակալագրերի են արժանացել՝
«Նազանի» հայ կանանց ակումբի ստեղծման համար՝ Աննա Հովները,
սոցիալական հարթակներում ազգային բովանդակության առաջմղման համար՝ Արմեն Հարությունյանը: