Ջո Բայդենի վարկանիշը նվազել է՝ հասնելով ռեկորդային 30%֊ի․ հարցում
МеждународноеԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանրային աջակցության վարկանիշը նվազել է մինչև 30%: Այս մասին են վկայում The Harvard CAPS / Harris Poll ամառային հարցման տվյալները։ Այսպիսով, ամերիկացիների 71%-ը չի ցանկանում 2024 թվականի ընտրություններում Բայդենին տեսնել՝ որպես նախագահի թեկնածու։ Միաժամանակ, Ամերիկայի նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփին աջակցում է քաղաքացիների 26%-ը։ Fox News-ի սյունակագիր Թոմի Լարենը, մեկնաբանելով հարցման այս արդյունքը, ասել է՝ «ավանակները» մոտ ապագայում կարող են պարզապես լքել Բայդենին՝ դարձնելով նրան քավության նոխազ, պատասխանատվության կանչելով վերջին մեկուկես տարում իրենց բոլոր ձախողումների համար։
Ավելի վաղ Մոսկվայի Ամերիկյան համալսարանի նախագահ Էդուարդ Լոզանսկին The Washington Times-ի համար հոդվածում ասել էր, որ Բայդենը պետք է հրաժարական տա, քանի որ Ուկրաինայում նրա քաղաքականությունը երրորդ համաշխարհային պատերազմ սկսելու վտանգ է ստեղծում։