Դաղստանում Ադրբեջանի քաղաքացիները ոստիկանների վրա են հարձակվել
ОбществоՌուսաստանի Դաշնության Դաղստանի Հանրապետությունում Ադրբեջանի քաղաքացիները հարձակվել են ոստիկանների վրա, մեքենաներ վնասել՝ Ադրբեջան վերադառնալ չկարողանալու պատճառով և փորձել են հատել պետական սահմանը, հայտնում է РИА Новости-ն:
Նշված անձինք գտնվել են ժամանակավոր տեղակայման կետում: Տեղի իշխանությունները նախատեսում են հանդիպում ունենալ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ և քննարկել իրավիճակը:
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված Ռուսաստանը մարտի 27-ից դադարեցրել է կանոնավոր և չարթերային չվերթները այլ երկրների հետ, բացառություն են կառավարության որոշումներով նախատեսված հատուկ չվերթները, ինչպես նաև՝ արտերկրից քաղաքացիների վերադարձը կազմակերպող, նաև՝ բեռնափոխադրումներ, փոստային առաքումներ իրականացնող և հումանիտար օգնություն տեղափոխող չվերթները: