Անհասկանալի պատճառներով մի շարք անձինք ու ԶԼՄ-ներ ինտենսիվորեն պատրաստվում են Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին
ПолитикаՏիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինձ անհասկանալի պատճառներով մի շարք անձինք ու ԶԼՄ-ներ ինտենսիվորեն պատրաստվում են Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին։ Եվ այդ համատեքստում չհայտարարված «պատերազմի» են դուրս եկել` առիթ-անառիթ գրեթե ամենօրյա ռեժիմով հորինվածքներ և մանիպուլյացիաներ հյուսելով ու տարածելով։
Քաղաքական ավելի ակտիվ շրջանում մտադիր եմ հանգամանալից կերպով անդրադառնալ որոշ հարցերի, որպեսզի մանիպուլյացիան անընդհատ կրկնելով ճշմարտություն չդառնա, իսկ մինչ այդ ուզում եմ հիշեցնել, որ Երևանի ավագանու հերթական ընտրությունները 2023թ. աշնանն են»։