Լավրովը Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ քննարկել է իրավիճակն Ուկրաինայում
МеждународноеՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ քննարկել է իրավիճակն Ուկրաինայում եւ Արեւմուտքի գործողություններն այս համատեքստում, տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ-ն, փոխանցել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նախարարների հանդիպումը տեղի է ունեցել Բալի կղզում, «Քսանյակի խմբի» նիստի շրջանակում։
«Հատուկ ուշադրություն է հատկացվել Ուկրաինայի եւ նրա շուրջ իրավիճակին։ Լավրովը տեղեկացրել է չինացի գործընկերոջը ՌԴ զինված ուժերի հատուկ ռազմական գործողության (որն ուղղված է Դոնբասի խաղաղ բնակչության պաշտպանությանը, Ուկրաինայի ապառազմականացմանն ու ապազգայնականացմանը) հիմնական խնդիրների իրականացման ընթացքի մասին։ Նախարարները ուկրաինական սյուժեի համատեքստում կարծիքներ են փոխանակել Արեւմուտքի երկրների ձեռնարկած գործողությունների գնահատման հարցում»,- նշվել է գերատեսչության հայտարարությունում։