Русский
Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек Карапетян Российская теннисистка Алина Чараева будет представлять Армению

Անկանխիկ գործարքի դեպքում քաղաքացին պետք է վճարի նույն գինը, ինչ կանխիկի դեպքում կվճարեր. ԿԲ

Общество

ՀՀ ԿԲ-ն հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ առավել հաճախ հնչող հարցերի պատասխաններ է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև.

1. Ի՞նչ է կարգավորում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը

«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) համաձայն՝ 2022 թ. հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետության տարածքում 300 հազար ՀՀ դրամը գերազանցող օրենքով սահմանված գործարքները պետք է իրականացվեն անկանխիկ եղանակով:

Ընդ որում՝ առանձին գործարքների, օրինակ՝ կրթաթոշակների, պետական գնումների, բժշկական, կրթական, նոտարական, փաստաբանական, այդ թվում՝ խորհրդատվական բնույթի այլ ծառայությունների դիմաց կատարվող վճարները, անկախ գումարային մեծությունից, պետք է ամբողջությամբ անկանխիկ իրականացվեն։ Անկանխիկ են լինելու նաև աշխատավարձերի վճարումները, բանկերի, վարկային կազմակերպությունների կողմից վարկերի և փոխառությունների տրամադրումը: Տրամադրված փոխառությունների մարումը, ապահովագրական հատուցումները ևս կատարվելու են անկանխիկ եղանակով:

2. Ո՞րն է Օրենքի նպատակը և ի՞նչ ազդեցություն այն կունենա 

Առաջին և ամենակարևոր նպատակը ՀՀ քաղաքացիների՝ անկանխիկ վճարումներ կատարելու իրավունքի իրացումն է: ՀՀ քաղաքացիները, անկանխիկ վճարելու ցանկության դեպքում, պետք է ունենան դրա հնարավորությունը, իսկ տնտեսվարող սուբյեկտը, ծառայություն մատուցողը պետք է ապահովի այդ իրավունքի պատշաճ իրականացումը: 

Օրենքն ունի ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ դրական ազդեցություն: Քաղաքացին հնարավորություն է ստանում անկանխիկ կենսակերպ վարել, ինչի շնորհիվ, բացի կարճաժամկետում կանխիկի հետ կապված ռիսկերից և անհարմարություններից խուսափելուց, երկարաժամկետում նրան հասանելի են դառնում նաև ֆինանսական ավելի լայն ծառայություններ: Մասնավորապես, հաշիվ ունենալն ու անկանխիկ գործարքներ իրականացնելը հնարավորություն է տալիս ավելի լավ կառավարելու դրամական միջոցները, խնայողությունները, կուտակելու վարկային պատմություն, դիմելու վարկային գծի համար և այլն: 

Երկարաժամկետ կտրվածքով Օրենքը նպաստելու է նաև մեր երկրում թվայնացման գործընթացին, ստվերի կրճատմանը, որը նշանակում է՝ ավելի շատ հարկերի հավաքագրում, կրթության, գիտության, առողջապահության ֆինանսավորման ծավալների մեծացում: Բացի դրանից՝ թվայնացմանը զուգընթաց հասանելի է դառնում տվյալների ավելի արդյունավետ վերլուծությունը, ինչը քաղաքացիներին ավելի կատարելագործված ու անհատականացված ֆինանսական ծառայությունների մատուցման հնարավորություն է ստեղծում:

3. Արդյոք անկանխիկ եղանակով գործարք իրականացնելու դեպքում սպառողն ավելի բարձր գին չի՞ վճարելու, քան կանխիկի դեպքում 

Անկանխիկ գործարքի դեպքում քաղաքացին պետք է վճարի նույն գինը, ինչ կանխիկի դեպքում կվճարեր: Այս առումով քաղաքացին չպետք է տուժի:

Հարցը հստակ կարգավորված է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով, որի 4-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ համապատասխան ծառայություններ մատուցող, ապրանք վաճառող կազմակերպություններն իրավունք չունեն անկանխիկ ձևով վճարում նախատեսող գործարքներում առաջարկելու և (կամ) ստանալու ավելի բարձր գին, քան առաջարկում և (կամ) ստանում են կանխիկ ձևով վճարում նախատեսող գործարքներում:

4. Որքա՞ն են կազմելու անկանխիկ գործարքների դիմաց առևտրային բանկերին վճարվող միջնորդավճարները

Նախ՝ պետք է հասկանալ, որ առևտրային բանկերը գործում են ազատ մրցակցային դաշտում և ազատ են սահմանելու իրենց կողմից մատուցվող ծառայությունների գները, այս դեպքում՝ անկանխիկ գործառնությունների իրականացման դիմաց գանձվող միջնորդավճարները: Մյուս կողմից, սակայն, հարկ է նշել, որ առևտրային բանկերը տվյալ ծառայությունները մատուցելիս ևս իրականացնում են բազմաթիվ ծախսեր, այդ թվում՝ միջազգային վճարահաշվարկային համակարգերին միջնորդավճարների վճարման, կիբեռանվտանգության պահպանման համար և այլն: 

Ամեն դեպքում, Օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել անկանխիկ գործառնությունների համար միջնորդավճարների առավելագույն և նվազագույն սահմանաչափերը, ինչպես նաև դրանց վճարման դեպքերը, կարգը և պայմանները: Այս առումով, ներկայումս Կենտրոնական բանկը շարունակում է ուսումնասիրել ՀՀ բանկերի կողմից գանձվող միջնորդավճարների սահմանաչափերը և աշխատանքներ է իրականացնում դրանց օպտիմալացման ուղղությամբ՝ հաշվի առնելով Օրենքի պահանջներին տնտեսվարողների՝ հնարավորինս անցնցում կերպով համապատասխանության ապահովման անհրաժեշտությունը: 

Արդեն իսկ արձանագրվում են միջնորդավճարների նվազման միտումներ: Մասնավորապես, ծրագրին մասնակից բանկերում ArCa վճարային քարտերի համար միջնորդավճարը սահմանվել է 1%, «Արմենիան Քարդ» պրոցեսինգային կենտրոնի անդամ բանկերի VISA և MasterCard քարտերի համար՝ 1.8%, «Արմենիան Քարդ» պրոցեսինգային կենտրոնի անդամ չհանդիսացող բանկերի VISA և MasterCard քարտերի համար (ներառում է նաև ոչ ռեզիդենտ բանկերի կողմից թողարկված քարտերը)՝ 2.5%: 

Մյուս կողմից, հավատացած ենք, որ անկանխիկ գործառնությունների ծավալի աճին զուգընթաց կարող են ստեղծվել ավելի բարենպաստ պայմաններ միջնորդավճարները նվազեցնելու համար:

5. Ո՞վ է վճարելու միջնորդավճարներն անկանխիկ գործարքների դիմաց 

ՀՀ քաղաքացիները որևէ միջնորդավճար չեն վճարելու: Այս հարցը գտնվում է տնտեսվարողների և բանկերի միջև առկա պայմանագրային հարաբերությունների տիրույթում:

Սակայն, առաջին հայացքից թվում է, թե անկանխիկի անցումն ինքնին ենթադրում է ծախս ու կարող է բերել գների բարձրացման, և, բնականաբար, կարող է հարց առաջանալ՝ իսկ եթե ապրանքների և ծառայությունների գները բարձրանա՞ն: Այստեղ կարևոր է հասկանալ, որ բուն անկանխիկ վճարումների համակարգի ակտիվացման և դրանց սպասարկման ծախսերը, ինչպես նշվել է, զգալի չեն: Միևնույն ժամանակ, առանձին տնտեսվարողներ կարող են որպես այս գործընթացի ապահովման ծախս ներկայացնել նաև վերջիններիս ստվերից դուրս գալու հետ կապված ծախսերը: Ամեն դեպքում, հաշվի առնելով, որ նման զարգացումները տեղի են ունենալու հիմնականում մանրածախ առևտրի ոլորտում, որտեղ մրցակցությունը բավականին սուր է, այդ առումով մրցակցությունը պետք է որ չհանգեցնի հավելյալ չհիմնավորված գնաճային երևույթների:  

Չի բացառվում, սակայն, որ առանձին տնտեսվարողներ փորձեն բարձրացնել ապրանքների գները՝ հակամրցակցային համաձայնություների միջոցով: Նմանօրինակ չարաշահումներ նկատելու դեպքում հարկ է դիմել գների կարգավորմամբ զբաղվող պետական մարմին՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողով:

6. Արդյոք տերմինալներով վճարումը համարվո՞ւմ է անկանխիկ գործարք 

Ըստ Օրենքի՝ անկանխիկ է համարվում նաև կանխիկ եղանակով նախաձեռնած վճարումը, որն ուղղված է տնտեսվարողի բանկային հաշվին: Այսպիսով, տնտեսվարողների բանկային հաշվեհամարին վճարային տերմինալներով փոխանցումը համարվում է անկանխիկ գործարք, քանի դեռ օրենսդրությամբ և/կամ այլ իրավական ակտերով այլ կարգավորումներ չեն նախատեսվել:

7. Ինչո՞ւ չվճարել կանխիկ, որը «ծախսեր չի պահանջում», այլ վճարել անկանխիկ, որը «հավելյալ ծախս է ենթադրում» 

Իրականում կանխիկ փողը նույնպես գին ունի, օրինակ՝ տպելու, պահպանելու, փոխադրելու համար ծախս է պահանջվում: Պարզապես այդ գումարները «տեսանելի» չեն սպառողների համար, քանի որ ֆինանսական կառույցները, տնտեսվարողներն այդ ծախսը ներառում են մատուցվող ծառայությունների արժեքի մեջ: Կենտրոնական բանկն իր հերթին զգալի ծախսեր է իրականացնում կանխիկի պահպանման և թարմացման համար:

Այս առումով ևս ենթադրվում է, որ կանխիկի օգտագործման ծախսերի նվազմանը զուգընթաց պայմաններ են ստեղծվում նաև անկանխիկ գործառնությունների միջնորդավճարների նվազման ուղղությամբ: Կենտրոնական բանկը պարբերաբար մոնիթորինգի է ենթարկելու շուկայական գները՝ դրանց մակարդակի հիմնավորվածությունը գնահատելու նպատակով:

8. Կա՞ անհրաժեշտություն ձեռք բերելու նոր հաշվիչ դրամարկղային սարքեր (ՀԴՄ)

Անկանխիկ վճարումներ իրականացնելու համակարգը հնարավոր է ակտիվացնել ՀՀ առևտրային բանկերի միջոցով օրենքին համապատասխանող բոլոր ՀԴՄ սարքավորումների վրա: Այս սարքավորումներն այս պահին փոխելու կարիք չկա: 

Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ վճարահաշվարկային համակարգերի զարգացման, նոր ֆինանսական գործիքների ու լուծումների ի հայտ գալու հետ մեկտեղ նշված սարքավորումներին ներկայացվող պահանջներն ընդլայնվում և փոփոխվում են: Հետևաբար, ժամանակի ընթացքում հին սերնդի ՀԴՄ սարքավորումները կարիք է լինելու փոխարինել նորով:

9. Այսպես կոչված «MF» մոդելի ՀԴՄ-ների շահագործման հետ կապված ի՞նչ խնդիրներ կան 

Partner MF-2351 տերմինալը համակարգում շահագործման է հանձնվել 2015 թ․ մայիսից: Այս տերմինալի՝ անվտանգության պահանջներին համապատասխանության շահագործման ժամկետը լրանում էր 30.04.2020 թ.: ՔՈՎԻԴ-19 համավարակի պատճառով այդ ժամկետը 2020-ին երկարաձգվել էր մեկ տարով՝ մինչև 30․04․2021 թ.։

Միջազգային վճարային համակարգերի կողմից սահմանված պահանջի համաձայն՝ 12․10․2018-ից սկսած, քարտ ընդունող նոր գրանցվող վաճառակետերում տերմինալները պարտավոր են սպասարկել անհպում քարտեր, ինչպես նաև ունենալ անվտանգության նշված պահանջներին համապատասխանություն։ Սահմանվել է վերջնաժամկետ՝ 01․04․2023 թ․, ըստ որի՝ վաճառակետերում տեղադրված բոլոր տերմինալները պարտադիր պետք է սպասարկեն անհպում քարտեր և ունենան անվտանգության նշված պայմանները։ 

10. Ո՞վ է իրականացնելու անկանխիկ վճարումների համակարգի ակտիվացումը 

Հայաստանում ավելի քան 50 հազար տնտեսվարողի մոտ անկանխիկ վճարումների համակարգի ակտիվացման վերաբերյալ Հայաստանի բանկերի միությունում Կենտրոնական բանկի ու Հայաստանում գործող բոլոր առևտրային բանկերի միջև քննարկում է իրականացվել։ 

Նշված ծրագրի իրականացմանը մասնակցելուն պատրաստակամություն են հայտնել «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ն և «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն: Ընդ որում՝ Կենտրոնական բանկի կողմից ծրագրին մասնակից լինելու առաջարկն ուղղված է եղել ՀՀ-ում գործող բոլոր առևտրային բանկերին՝ արձագանքել են այս երկու կազմակերպությունները:

Հարկ է ընդգծել, որ Հայաստանի  բոլոր քաղաքներում և գյուղերում տնտեսվարողների մոտ անկանխիկ վճարումների համակարգի ակտիվացումը քիչ եկամտաբեր է և ենթադրում է մեծ ներդրումներ: Ծրագրին միացած երկու բանկերի կողմից նշված ենթակառուցվածքը ստեղծելու համար արդեն իսկ իրականացվել են համապատասխան ներդրումներ՝ հնարավոր նվազագույն գներով տնտեսվարողներին ծառայություններ մատուցելու նպատակով:

11. Առաջացնելո՞ւ են ՀԴՄ սարքավորումների կարգավորումները հավելյալ ծախսեր 

Հաշվի առնելով ներկա փուլում տնտեսվարողների համար հավելյալ ծախսային բեռ չստեղծելու անհրաժեշտությունը, աշխատանքներ են տարվել բանկային համակարգի հետ՝ հասկանալու, թե ինչպես կարելի է հնարավորինս  օպտիմալացնել ՀԴՄ սարքերի վրա անկանխիկ վճարումներ ընդունելու համակարգերի ակտիվացման հետ կապված վճարները և պայմանները: 

Մասնավորապես, ըստ ծրագրին մասնակից 2 բանկերի առաջարկի՝ զրոյական շրջանառության դեպքում գանձվելու է  ամսական վճար՝ Երևանում 4600 ՀՀ դրամի, այլ քաղաքներում՝ 3000 դրամի, գյուղերում՝ 1000 ՀՀ դրամի չափով, իսկ շրջանառության հետ մեկտեղ անկանխիկ վճարումների դիմաց գանձվող միջնորդավճարները նվազեցվելու են այս գումարից:

12. Արդյո՞ք համակարգը և տնտեսվարողները պատրաստ են հուլիսի 1-ից գործարքների անկանխիկ իրականացմանը 

Եթե տնտեսվարողները համապատասխան կարգավորումները դեռ չեն իրականացրել, ապա նրանք ծանուցումներ կստանան ՀՀ պետական եկամուտների կոմիտեից՝ նշված երկու բանկերից որևէ մեկի միջոցով համապատասխան կարգավորումներն իրականացնելու վերաբերյալ: Ընդ որում՝ համապատասխան ծանուցումը ստանալուց, սպասարկող բանկի մասին տեղեկանալուց և ՊԵԿ հարթակում համապատասխան դիմումը լրացնելուց հետո ՀԴՄ սարքի վրա ծրագրի ակտիվացումը կատարվելու է բանկի կամ մասնագիտացած կազմակերպության կողմից:

Միևնույն ժամանակ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ՝ Օրենքի շրջանակում պարզեցված վարչարարություն իրականացնելու վերաբերյալ:

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026