Որն է ուկրաինացիների ու ռուսների տարբերությունը՝ ըստ Ուկրաինայի առաջին տիկնոջ
МеждународноеՈւկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայան հարցազրույց է տվել իտալական Porta a Porta հաղորդաշարի լրագրողներին, որտեղ խոսել է Ուկրաինայում պատերազմի, ռուսների ու ուկրաինացիների տարբերության մասին։
«Եթե որևէ մեկը ձեզ ասի, որ Ուկրաինայի բոլոր քաղաքներում հանգիստ և անվտանգ է՝ բացառությամբ առաջին գծի քաղաքների, դա ցինիկ ռուսական քարոզչություն կլինի։ Մեր ժողովուրդը, մեր երեխաները գնում են քնելու՝ չիմանալով, թե արդյո՞ք վաղը արթնանալու են։ Ռուսական հրթիռը կարող է հասնել ցանկացած պահի, ինչպես դա եղավ օրերս Օդեսայի մարզում, Նիկոլաևում, Կիևում»,- ասել է Զելենսկայան։
Լրագրողները նրան նաև փիլիսոփայական հարց են ուղղել՝ վախենո՞ւմ է արդյոք մահից։
«Ավելի շուտ՝ ես վախենում եմ այն մարդկանցից, ովքեր թքած ունեն իրենց կյանքի վրա։ Սա նշանակում է, որ նրանք թքած ունեն ուրիշների կյանքի վրա, քանի որ նրանք չեն գնահատում իրենցը: Սա է մեր և ռուսների տարբերությունը. մեզ համար յուրաքանչյուր կյանք կարևոր է»,- հավելել է Զելենսկայան։