«Դիլիջան» բժշկական կենտրոնը միանում է COVID-19-ի դեմ պայքարին
ОбществоԴիլիջան բժշկական կենտրոնը միանում է COVID-19-ի դեմ պայքարին: Կենտրոնի ախտորոշիչ սարքավորումները, մահճակալային ֆոնդը, վերակենդանացման ծառայությունը հնարավորություն կտան պատշաճ բուժօգնություն մատուցել հիվանդներին:
Ինչպես տեղեկացնում է «Էրեբունի» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջը, 55 մահճակալից բացի առանձնացված է նաեւ վերակենդանացման ծառայությունը, որտեղ միաժամանակ բուժօգնություն կարող է ստանալ եւս 5 ծայրահեղ ծանր հիվանդ:
Հարկ է նկատել, որ կենտրոնը հագեցած է անհրաժեշտ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխման սարքերով, բոլոր մահճակալների մոտ անցկացված են թթվածնի մատակարարման կետեր: