Կանադայի ԱԳ նախարարը հայտնել է Հայաստանում դեսպանատուն բացելու մասին
ОбществоԿանադան Հայաստանում դեսպանություն է բացում։ Այս մասին Twitter–ում հայտնել է Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ջոլին։
«Դա թույլ կտա ավելի ամուր կապեր հաստատել մեր երկրների միջև և մեծացնել Կանադայի աջակցությունը հայաստանյան ժողովրդավարությանը»,– գրել է նա։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ողջունել է ռեզիդենտ դեսպան ունենալու Կանադայի որոշումը։
«Սա աստիճանաբար զարգացող հայ-կանադական հարաբերությունների ևս մեկ հանգրվան է, որն էլ ավելի կամրապնդի ընդհանուր արժեքների վրա հիմնված մեր երկկողմ համագործակցությունը»,-նշել է նախարար Միրզոյանը։