Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցն ընդգրկված չէ ԱԺ խորհրդի նիստի օրակարգում
Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակվել է այսօր կայանալիք ԱԺ խորհրդի նիստի օրակարգը: Նիստում քննարկվելու է հինգ հարց: Կայքից տեղեկանում ենք, որ առայժմ օրակարգում չկա «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Հիշեցնենք՝ ոչ պաշտոնապես շրջանառվում է տեղեկություն, որ ԱԺ-ն վաղվա հերթական նիստին քննարկելու է վերոնշյալ՝ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Գագիկ Ծառուկյանին երեկ ԱԱԾ-ն միանգամից երեք մեղադրանք է առաջադրել, որից երկուսը ապօրինի հարստանալու, հարկերը թաքցնելու մասին է, իսկ երրորդը ընտրակաշառք բաժանելու: Նշենք, որ ԱԺ խորհրդի նիստին դեռ երեք ժամ ժամանակ կա և չի բացառվում, որ մինչ այդ հարցն ընդգրկվի օրակարգում: Գագիկ Ծառուկյանն իրեն վերագրվող մեղադրանքները համարում է քաղաքական հետապնդում:
Նարեկ Կիրակոսյան