Եթե Լաչինի միջանցքը կտրվում է, Ադրբեջանը կարող է փակել Արցախ գնացող գազատարն ու ասել՝ ես ավելի էժան գազ կտամ․ Արա Զոհրաբյան (տեսանյութ)
ПолитикаԵթե Լաչինի միջանցքը կտրվում է, Ադրբեջանը կարող է փակել գազատարն ու ասել՝ ես ավելի էժան գազ կտամ։ Ո՞վ է երաշխավորելու Բերձորի բնակիչների անվտանգությունը, ՌԴ-ն կասի՝ որտեղ միջանցքը, այնտեղ մենք, քանի որ մենք ճանապարհի անվտանգությունն ապահովելու հետ ենք կապված։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Զարթոնք» կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը․
«Լաչինի միջանցքով է անցնում Հայաստան-Արցախ գազատարը, ինտերնետի մալուխները, հոսանքի գծեր։ Նոր կառուցվող ճանապարհի թեքությունը կրկնակի ավելի է այժմ գործողից։ Հատկապես ձմռանը այն դժվարանցանելի է դառնալու։ Ի տարբերություն լեռներով պաշտպանված գործող միջանցքի, նորն ավելի խոցելի է, շատ տեղերից կարող է թիրախավորվել»,- նշել է Զոհրաբյանը։
Քաղաքական գործչի կարծիքով Ադրբեջանը նոր պատերազմի է պատրաստվում, ևս մեկ հարված ենք ստանալու, սակայն դա Բաքվի վերջին քայլն է լինելու և Ադրբեջանը շատ վատ վիճակի մեջ է հայտնվելու։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․