Սիրիան հայտարարում է ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչման մասին
МеждународноеAvia.pro-ն գրում է, որՍիրիան դարձել է առաջին ճանաչված պետությունը, որը ճանաչում է Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ինքնիշխանությունը։ Այս պահին դա պաշտոնապես չի արվել, սակայն, Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահը հանձնարարել է երկրի արտաքին գործերի նախարարությանը նախապատրաստել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի դիվանագիտական ճանաչման ընթացակարգը։ Նշենք, որ Սիրիան այդ հարցում առաջին երկիրն է։ Ակնկալվում է, որ աշխարհի մյուս երկրները ևս կարող են նման քայլեր ձեռնարկել, սակայն հիմա նույնիսկ Ռուսաստանի մերձավոր դաշնակիցները, ինչպիսիք են Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը և այլն, չեն դիտարկում ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախությունը ճանաչելու հարցը։
Թե կոնկրետ երբ Սիրիան պաշտոնապես կորոշի ճանաչել այդ հանրապետությունների ինքնիշխանությունը, մնում է անհայտ, սակայն փորձագետները կարծում են, որ դա կարող է տեղի ունենալ նույնիսկ մինչև այս ամսվա վերջը, հատկապես հաշվի առնելով հնչեցրած ավելի վաղ հայտարարությունները առ այն, որ Արաբական Հանրապետությունը շահագրգռված է զարգացնել հարաբերությունները Դոնբասի հանրապետություններ հետ: Այնուամենայնիվ այն, թե կոնկրետ ի՞նչ են ակնկալում կողմերը հարաբերություններ հաստատել ասելով, դեռևս անհայտ է, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրավիճակի կայունությունը ինչպես Դոնբասում, այնպես էլ Մերձավոր Արևելքում շատ հեռու է կայուն լինելուց։