Գագիկ Ծառուկյանն այս անգամ կգնա մինչև վերջ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և ղեկավար, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալվող իրադարձությունները քաղաքական բնույթ ունեն: Այս կարծիքի են բոլորը, իսկ քաղաքական վերլուծաբաններն այն որակում են որպես իշխանությունների կողմից իրականացվող քաղաքական հետանդում, որը սկիզբ է առել կուսակցության առաջնորդի հայտնի ելույթից հետո: ԱԱԾ-ի կողմից Ծառուկյանի առանձնատան և կուսակցության մի շարք ներկայացուցիչների տներում իրականացված լայնածավալ խուզարկությունները, այնուհետև կուսակցության ղեկավարին ԱԱԾ-ում հարցաքննելու փաստը, նրան անձեռմխելիություից զրկելու հնարավոր կանխատեսվող սցենարը ևս խոսում են այն մասին, որ, իրականում, Ծառուկյանի՝ իշխանափոխության պահանջը սասանել է իշխանության սպասումները, քանի որ խորհրդարանական առաջին ընդդիմադիր ուժի ոտքի կանգնելու պարագայում երկրում իրավիճակ փոխելը և իշխանափոխության պահանջի իրացման հարցը կարող է, ընդամենը, օրերի հարց լինել: Բայց ինչպես Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ այս անգամ հետքայլ չի անելու և գնալու է մինչև վերջ, ինչը նշանակում է, որ արդեն իսկ դրվել է ըննդիմադիր քաղաքական ուժերին կոնոլիդացնելու և իշխող քաղաքական ուժին անվստահություն հայտնելու պահանջի իրացման հիմնաքարը: