Անելիք չունեմ խորհդարանում, որտեղ ծափահարում են մի մարդու, որը ասում է, որ պետք է իջեցնի Արցախի կարգավիճակի նշաձողը. Վանեցյան
ПолитикаԵս չեմ ասել, որ եթե չհասնեմ գործող իշխանությունների հեռացմանը, մանդատս վայր եմ դնելու։ Ես ասել եմ, որ ես խորհդարան չեմ վերադառնալու այլևս։ Չեմ վերադառնալու, որովհետև ես անելիք չունեմ մի խորհդարանում, որտեղ ծափահարում են մի մարդու, որը ասում է, որ պետք է իջեցնի Արցախի կարգավիճակի նշաձողը։ Այս մասին «Հրապարակին» տված հարցազրույցում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
«Ես անելիք չունեմ մի խորհրդարանում, որտեղ ծափահարում են մի մարդու, ով ասում է որ 44-օրյա պատերազմի ընթացքում հազարավոր զոհեր կարող էին չլինեին, բայց եղան, որովհետև ինքը տենց էր որոշել։ «Դիմադրություն» շարժումը չի ձախողել, ես ոչ մի դեպքում այդ բառը չեմ կարող օգտագործել, որովհետև շարժումը իրոք ունի արդյունքներ, ուղղակի, հավատացեք, մի քիչ պետք են նյարդեր։ Կամք ու ժամանակ է հարկավոր։ Այո, ես ասել եմ, որ մի քանի օրվա հարց է հեռացումը, բայց եթե ուշադրություն դարձնեք այդ տեսանյութին, որտեղ ես դա ասում եմ, կտեսնեք, որ մի փոքր հումորով եմ դա ասում, պետք չէ դա այդպես ուղիղ հասկանալ»,- նշեց Վանեցյանը: