ՆԱՍԱ-ի տիեզերական սարքն աստղերի պատկերներ է ուղարկել՝ գտնվելով Երկրից 4.3 մլրդ մղոն հեռավորությամբ
ОбществоՆԱՍԱ-ի New Horizons տիեզերական սարքը, գտնվելով Երկրից 4.3 մլրդ մղոն հեռավորությամբ, պատկերել է մոտակա աստղերը, որոնց տեսքը տարբերվում է Երկրից երևացող տեսարանից:
Ինչպես փոխանցում է CNN-ը, ըստ ՆԱՍԱ-ի մոլորակագետ Ալան Ստերնը պնդում է, որ սա առաջին անգամն է, երբ տիեզերանավից այդպիսի պատկեր է ստացվում՝ այդքան մոտ գտնվելով աստղերին:
«Կարելի է ասել, որ New Horizons-ը այլմոլորակային երկինք է պատկերել, որը նման չէ այն երկնքին, որը տեսնում ենք Երկրից: Դա մեզ թույլ է տվել առաջին անգամ մոտ տարածությունից տեսնել աստղերը»,- ասել է գիտնականը:
Ապրիլին New Horizons-ը իր աստղադիտակի տեսախցիկն ուղղել էր մոտակա Proxima Centauri և Wolf 359 աստղերին, որոնք գտնվում են մեզանից 4.243 և 7.795 լուսային տարի հեռավորությամբ՝ համապատասխանաբար: