Ես հարբած էի մարզվում «Ռեալ»–ում, սուրճ էի խմում շնչառությունս փոխելու համար․ Սիսինյո
СпортԲրազիլացի նախկին ֆուտբոլիստ Սիսինյոն պատմել է, որ «Ռեալ Մադրիդի» կազմում մարզվել է ոչ սթափ վիճակում։
Sports.ru–ն՝ հղում անելով EPTV–ին, հայտնում է, որ Սիսինյոն խոստովանել է, որ «Ռեալում» մարզվել է հարբած վիճակում։
««Ռեալում» ես հարբած դուրս էի գալիս մարզումների։ Սուրճ էի խմում շնչառությունս փոխելու համար, օծանելիքով լվացվում էի։ Իմ կարիերայի ընթացքում դա հեշտ էր․ ինձ փող պետք չէր խմիչք գնելու համար։ Մարդիկ մեծ ուրախությամբ ինձ հյուրասիրում էին ռեստորաններում»,- ասել է բրազիլացին։
Սիսինյոն մադրիդյան ակումբում հանդես է եկել 2005-2007 թվականներին։ Նա խաղացել է նաև «Ռոմայում», «Վիլյառեալում», բրազիլական ակումբներում և Բրազիլիայի հավաքականում։