Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի դեմ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
ПравоՔննչական մարմինն ավարտել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի դեմ քրեական գործի նախաքննությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Տեղեկացնում ենք, որ քննչական մարմինը հայտարարել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի դեմ քրեական գործով նախաքննության ավարտ, իսկ գործի նյութերը ծանոթացման համար տրամադրվել են պաշտպանության կողմին։
Դատալսումները հավանաբար կսկսեն հուլիսին։
Հիշեցնում ենք՝ Արմեն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդման կապակցությամբ մեր հիմնական պնդումները. (1) Գրիգորյանին վերագրվող արարքը Քրեական օրենսգրքով որպես հանցանք նախատեսված չէ, (2) Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը և նրա կալանավորումը կրում են քաղաքական ու խտրական բնույթ։
Պաշտպաններ՝ Ռուբեն Մելիքյան և Արմեն Մաշինյան», - գրել է նա։