Կարտոֆիլի գները չեն իջնի, գազինը, հոսանքինը, ներմուծված ոչ պարենային ապրանքներինը կարող են իջնել. Աշոտ Խուրշուդյան (տեսանյութ)
ЭкономикаԴրամի արժևորման արդյունքում կարտոֆիլի ու ընդհանրապես սննդամթերքի գները չեն իջնի, գազինը, հոսանքինը, ներմուծված ոչ պարենային ապրանքներինը կարող են իջնել։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը․
«Գազի, էլեկտրաէներգիայի սակագները պետք է ավելի հաճախ իջնեն ու բարձրանան՝ կապված արտարժույթի փոխարժեքի հետ։ Օրինակ հիմա, երբ դրամն արժևորվում է, գազի սակագինը կարող է իջնել, նայած թե ինչ պայմանավորվածություն ունենք Ռուսաստանի հետ։ Որոշ ժամանակ հետո ներմուծված ոչ պարենային ապրանքների գնաճը կնվազի, սննդամթերքի գների վրա դրամի արժևորումը չի ազդի, քանի որ պարենի գնաճը համաշխարհային տենդենց է ՝ պայմանավորված ռուս-ուկրաինական ճգնաժամի ազդեցությամբ»,-նշել է տնտեսագետը։
Նա ասել է, որ այս տարվա ապրիլին 360 միլիոն դոլար է մտել Հայաստան, սա աննախադեպ է ու պայմանավորված է ՌԴ-ից արտարժույթի մեծ ներհոսքով։ Դրանից երկարաժամկետ օգուտ ստանալու համար տնտեսագետն առաջարկում է ֆոնդեր ստեղծել և գումարը կուտակել դրանցում։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․