Փաշինյանը, ի զորու չլինելով բովանդակային հակադարձել հնչող քննադատություններին և մեղադրանքներին, անմիջապես դիմում է ոստիկանության և ԱԱԾ օգնությանը. Արթուր Ղազինյան
Политика
‼Կիրակի օրով ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցության ղեկավարի տանը և կուսակցության այլ ղեկավարների տներում կազմակերպված խուզարկությունները այլ կերպ, քան քաղաքական բռնաճնշում, հնարավոր չէ որակել։
Փաշինյանը, ի զորու չլինելով բովանդակային հակադարձել հնչող քննադատություններին և մեղադրանքներին, անմիջապես դիմում է ոստիկանության և ԱԱԾ օգնությանը։
Երկրի օրինականությանն ու անվտանգությանը ծառայելու կոչված պետական մարմինները վերածվել են ընդդիմախոսների նկատմամբ քաղաքական բռնաճնշումներ իրականացնելու և Փաշինյանի ներքին վախերի ու հույզերի բավարարման գործիքների։