ԱրարատԲանկը երկրորդ տարին անընդմեջ՝ Հայաստանի «Լավագույն ենթապահառու բանկ»
ОбществоԱրարատԲանկը երկրորդ տարին անընդմեջ «Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի մասնագիտական թիմի կողմից ճանաչվում է Հայաստանի «Լավագույն ենթապահառու բանկ»:
Որոշում կայացնելիս «Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի մասնագիտական թիմը հաշվի է առել հաճախորդների սպասարկման որակը, մրցակցային սակագները, տեխնիկական ապահովվածությունը, բիզնեսի անընդհատության ապահովումը, տեղական շուկաների և օրենքների իմացությունն ու այլ չափանիշներ։
«Համաճարակն արագացրել է ենթապահառու բանկերի թվայնացման տեմպերը, և այդ բանկերը շարունակում են զարգանալ՝ իրենց հաճախորդներին ամբողջ աշխարհում արժեթղթերի բարձրակարգ ծառայություններ մատուցելու նպատակով», - նշել է «Global Finance» ամսագրի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Դ. Ջիարապուտոն:
Տեղեկանք. «Global Finance Magazine» ամսագիրը տպագրվում է 1987թ.-ից և աշխարհի ավելի քան 180 երկրում ունի ավելի քան 50 000 բաժանորդ: Ամսագրի թիրախային լսարանը աշխարհի խոշորագույն մասնավոր և պետական ֆինանսական կառույցների ղեկավարներն ու ներկայացուցիչներն են: Ամսագիրը վերլուծում է 192-ից ավել երկրների կարևորագույն ֆինանսական ցուցանիշները: