Ucom-ն ապահովել է Կոմիտասի թանգարան–ինստիտուտը գերարագ ինտերներով
Общество«Յուքոմ» ընկերության շնորհիվ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բոլոր ցուցասրահներն այսուհետ ապահոված կլինեն գերարագ ինտերնետի հասանելիությամբ:
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը Ucom-ի հետ գործակցության միջոցով, ժամանակակից տեխնոլոգիաների ներգրավմամբ հնարավորություն է ստեղծել ցուցադրությունների, համերգների և այլ ծրագրերի համար նախատեսված տարածքները վերաիմաստավորելու նաև որպես կրթամշակութային միջավայր: Թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը նշել է. ««Յուքոմ»-ի հետ համագործակցության շնորհիվ հնարավոր է դառնում ապահովել գիտակրթական, մշակութային ծրագրերի եւ համերգների համացանցային հասանելիությունը, ցուցադրությունների ժամանակ՝ մուլտիմեդիա միջոցների օգտագործման հնարավորությունը, ցուցադրությունների ինֆորմատիվ հասանելիության ձեւաչափերի ընդլայնումը»։
«Հաշվի առնելով համաշխարհային մակարդակի մեծության ցուցադրությունների օրեցօր զարգացող թվայնացման տենդենցը՝ մենք անմասն չենք մնացել Հայաստանում նմանօրինակ փորձի կիրառումից և ուրախ ենք գործակցել հենց Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հետ։ Հայկական մշակույթի կարկառուն ներկայացուցիչների մասին տեղեկատվության տրամադրումն այցելուների համար պետք է մատուցվի շատ ավելի հետաքրքիր և դինամիկ կերպով», - ասել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ Կոմիտասի թանգարան-ինստիտուտը պաշտոնապես բացվել է 2015 թվականի հունվարի 29-ին՝ նպատակ ունենալով համակողմանիորեն ներկայացնելու Կոմիտասի կյանքն ու գործունեության տարբեր ոլորտները, հանրահռչակելու նրա բազմակողմանի երաժշտական ժառանգությունը: