Ավետիք Չալաբյանը պետք է անհապաղ ազատ արձակվի. Արման Թաթոյան
Альтернативное мнениеՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ավետիք Չալաբյանի նկատմամբ քրեական հետապնդումը և կալանավորումը տեղի են ունեցել ակնհայտ սադրող ձայնագրության հիման վրա, որի ապացուցողական նշանակությունը և թույլատրելիությունը խիստ կասկածների տեղիք են տալիս:
Ընդ որում, նա երկու ամսով կալանավորվել է Քրեական օրենսգրքի այնպիսի հոդվածով նախատեսված արարքի համար, որը 2022թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող Քրեական օրենսգրքով այլևս պատժելի չի լինելու:
Հետևաբար, Ավետիք Չալաբյանը պետք է անհապաղ ազատ արձակվի»: