Русский
Захарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против Пашиняна Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войны Армения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров «Армения — музей под открытым небом» — СМИ Российский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в США Проведены обыски в офисе «Сильной Армении» в Ванадзоре Арагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорах В Армении официально запущена монетизация YouTube Последний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — Амстердам Армения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри» Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человек В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные 

Ունենք ճգնաժամ, որը լուծում է պահանջում՝ թե՛ ներքին և թե՛ արտաքին առումներով․ համազգային լուծումը մեզ բերելու է նոր խոսքի, նոր բովանդակության, նոր հարթակի․ Րաֆֆի Հովհաննիսյան․ «Հրապարակ»

Пресса

«Հրապարակ» թերթը գրում է․ «Հարցազրույց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ։

- «Ժառանգություն» կուսակցության հին կորիզը՝ քաղաքական ու հանրային գործիչները, նախկին պատգամավորները, այսօր տարբեր ճամբարներում են հայտնվել, անգամ տարբեր երկրներում` Արմեն Մարտիրոսյանը տեղափոխվել է Կանադա, Դավիթ Սանասարյանը Փաշինյանի հետ է հանդիպում՝ արտախորհրդարանական ուժերի կազմում, Հովսեփ Խուրշուդյանն ու Անահիտ Բախշյանն իշխանություններին են սատարում, Զարուհի Փոստանջյանն իր կուսակցությունն է ստեղծել: Ինչո՞ւ պառակտվեց  «Ժառանգությունը»։

- «Ժառանգությունը» եղել է ազգային ազատական կուսակցություն՝ դարբնոց ազատ քաղաքացիների, որոնք եկել են իրենց ազատ կամքով եւ ոչ թե մի հոգու համար։ Ամեն մեկը տվել է՝ որքան ցանկացել է, վերցրել է՝ որքան կարողացել է։ Եվ երբ որ յուրաքանչյուրը տեսել է, որ իր ժամը հնչել է, ով ուզեցել է, գնացել է իր ճամփով։ Մի կորիզ մնացել է, իհարկե։ Եվ հիմա մենք տեսնում ենք, որ նրանցից յուրաքանչյուրը, ովքեր եղել են նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ, գնացել է եւ ներկայացնում է ամեն մեկն իր ուրույն տեսակետը։ Եվ դուք կարող եք բնորոշել յուրաքանչյուրին` ըստ իր տեսակետի։ Ամեն մեկը չէ, որ կարողացել է իմ ներաշխարհին համապատասխան բյուրեղացնել, ամբողջացնել մի էության մեջ ազգային ազատական համապարփակ մոտեցումները։ Ուրիշ կուսակցություններ կերտված են մի հոգու շուրջ, մի նախագահ, որ մինչեւ իր կյանքի վերջը նախագահ է։ Իսկ մեր կուսակցությունն իմ կյանքի ընթացքում հինգ-վեց նախագահներ է ունեցել, եւ դա արժեք է Հայաստանի մեջ։ Հայաստանում միշտ չէ, որ ընկալվում է, որովհետեւ Հայաստանում մարդ-կուսակցությունները շատ են, իսկ մեզ մոտ ժողովրդավարական հիմունքներով կերտված «Ժառանգություն» կուսակցություն է։ Եթե ես ուզենայի պահել «Ժառանգությունը» որպես մարդ-կուսակցություն՝ Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ ստեղծված, մենք հիմա կլինեինք խորհրդարանում, կլինեինք առավել ճանաչված։ Դրա համար է կուսակցությունը, դրա համար է Հայաստանին ծառայելու նրա նպատակը։ Դրա համար հիմա ամեն մեկը, ով ուզեցել է, եկել է «Ժառանգություն», ճանաչումը ստացել է եւ որոշել է շարունակել իր ծառայությունը` ինչպես ուզել է: Դա իրենց իրավունքն է, հաջողություն եմ մաղթում, միշտ չէ, որ համաձայն եմ իրենց հետ, բայց կյանքն առջեւում է, եւ հասարակությունը կտա իր վերջնական վճիռը։

- Ովքե՞ր են այսօր, բացի Րաֆֆի Հովհաննիսյանից եւ վարչության նախագահից, կուսակցության շարքերում։

- Ունենք բավականին անդամներ՝ Տիգրան Նահապետյանը, Վանիկ Ալեքսանյանը, Գագիկ Մարգարյանը, յուրաքանչյուր քաղաք ունի իր ներկայացուցիչը։

- Ի՞նչ եք կարծում` կհայտարարվի՞ համազգային հանրահավաք, շարժումը զարգացում կապրի՞։

- Ժողովրդական շարժումը, անկախ իր անվանումից, կշարունակվի։ Ես կարծում եմ՝ համազգային համաձայնություն կա։ Կա ակնկալիք, որ փոփոխություն պետք է մեր երկրին։ Ունենք ճգնաժամ, որը լուծում է պահանջում՝ թե՛ ներքին եւ թե՛ արտաքին առումներով։ Եվ սա անհրաժեշտություն է։ Համազգային լուծումն ուղղակի մեզ բերելու է, իմ կարծիքով, նոր խոսքի, նոր բովանդակության, նոր հարթակի։ Ես միշտ գնահատել եմ ասպարեզում գործ անողներին։ Հեշտ է տանը նստել եւ բան ասել։ 34 տարի հրապարակում որպես շարժման մասնակից, մասնիկ՝ ես պատրաստ եմ իմ կարծիքը հայտնել ու խորհուրդը տալ, բայց ո՛չ հրապարակային քննադատել։ Այն, որ փոփոխություն պետք է լինի, դա ակնհայտ է, բայց այն, որ նվիրյալներ կան՝ զոհված զինվորների ծնողներ, հասարակական տարբեր շերտեր կան, դա ակնհայտ է։ Միաժամանակ շարժումը պետք է ընդարձակվի, պիտի շրջանի ավարտ լինի, եւ ինքը պիտի ձեւափոխվի, որպեսզի թե՛ ընթացակարգով, թե՛ բովանդակությամբ դառնա իրապես համազգային։ Դա նույնպես ակնհայտ է։ Այդ հույսով ապրում ենք, ներկա ենք եւ հույս ունենք, որ այս ինքնահոսից մենք դուրս կգանք, որովհետեւ Հայաստանը կանգնած է օրհասական աննախադեպ իրավիճակի առաջ։

- «Ժառանգությունն» այսօր ունի՞ ձեւակերպված հստակ օրակարգ։

- Նախ՝ մասնակցության իմաստով երբեք չունի կուսակցական ուղղահայաց հրահանգ, կուսակցությունը միշտ ազատ է եւ միշտ ներկա է։ Ուրիշներն այսպես ձեւական որոշումներ ունեն, որ այս մեկը կամ այն մեկը ներկա է՝ մենք չենք գնում։ Մենք ազատ ենք եւ ներկա ենք։ «Ժառանգությունն» ունի, իհարկե, իր քարտեզն ու ծրագիրը, բայց, որպեսզի միասնականություն եւ համախմբում լինի, հիմա մենք չենք ներկայացնում, որովհետեւ, մեր կարծիքով, սա հատվածական մոտեցում չէ, կրկնում եմ՝ եթե մեր կարծիքը կարեւոր է որեւէ մեկին, մենք պատրաստ ենք ներկայացնել այն»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Юнибанк запустил биометрическую идентификацию в приложении UNIMobile Захарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаКамо Айрапетян дал интервью о парламентских выборах в Армении «Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян