6-րդ անգամ Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ. Ռոնալդուն Յունայթեդի ակումբային ռեկորդ է սահմանել
СпортԿրիշտիանու Ռոնալդուն կարիերայի ընթացքում 6-րդ անգամ ճանաչվել է Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ, գրում է armsport.am-ը։
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողն առաջ է անցել Ուեյն Ռունիից և սահմանել է ակումբային ռեկորդ: Ռունին ունեցել է 6-ը:
Պրեմիեր լիգայի ռեկորդը կիսում են հարձակվողներ Սերխիո Ագուերոն և Հարի Քեյնը, ովքեր 7-ական անգամ ճանաչվել են ամսվա լավագույն խաղացող:
Ռոնալդուն Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանի անցկացրած 30 խաղում դարձել է 18 գոլի հեղինակ: