Նիկոլի վերջին հույսը Ալիեւն է, ու նրա հետ պայմանավորված սադրանքները. Իշխան Սաղաթելյան
ПолитикаՖրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, թե իշխանությունը շարունակում է վախեցնել ժողովրդին, որ եթե իրենք չլինեն, ապա պատերազմ է լինելու։
«Սրանք ալիեւով են վախեցնում ձեզ, Նիկոլի վերջին հույսը Ալիեւն է ու նրա հետ պայմանավորված սադրանքները։ Մեզանից լավ՝ խաղաղության գինը ոչ ոք չգիտի, մենք պայքարել ենք այդ խաղաղության համար, բայց խաղաղություն ունենալու համար պետք է ուժեղ եւ մարտունակ բանակ ունենալ, խաղաղությունը պետք է պարտադրել»,– ասաց Իշխան Սաղաթելյանը եւ առիթից օգտվելով հայտարարեց, որ իրենք կարեւորում են ռուս խաղաղապահների առաքելությունը Արցախում։
Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ նաեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցին, որում ահազանգում են, որ Հայաստանում կորոնավիրուսի հետեւանքով ավելցուկային մահերի վերաբերյալ տվյալները ուռճացված են։
«Պարզվել է, որ այս սրիկաների կառավարությունը պատերազմում զոհված մեր տղաներին ներկայացրել է որպես քովիդից մահացածներ․ սրանց սրիկայությանը սահման չկա, էս են սրանք, սրանք չունեն կարմիր գիծ, ամեն ինչ անում են հանուն իրենց աթոռի։ Թույլ չենք տալու, սրանց վռնդելու ենք»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։