Երեկ Սոթքի հանքավայրում վիրավորված աշխատակցի կյանքին վտանգ չի սպառնում․ Թագուհի Թովմասյան
Альтернативное мнениеԵրեկ Սոթքի հանքավայրում վիրավորված աշխատակցի կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։
«Երեկ Սոթքում թշնամին մոտ 2 ժամ ինտենսիվ կրակ էր բացել հանքավայրի ուղղությամբ, որի արդյունքում հանքի աշխատակիցը, գտնվելով իր հորատող մեքենային մեջ և խաղաղ պայմաններում կատարելով իր աշխատանքը, վիրավորվել էր։
Մեր հայրենակցին տեղափոխել էին Վարդենիսի զինվորական հոսպիտալ և վիրահատել։
Երեկվանից կապի մեջ եմ թե՛ Գեղամասարի համայնքապետի, թե՛ հոսպիտալի աշխատակիցների հետ։
Վիրավորված աշխատակցի կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում․ բժիշկները վիճակը բավարար են գնահատում»,- գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը։