Մեզնից շատերն իրենք իրենց չեն ներում 2018-ի համար. Կարին Տոնոյան
Общество«5165» շարժումը հայտնում է, որ Ֆրանսիայի հրապարակում համախմբման խարույկի շուրջ հարց ու պատասխան էր Կարին Տոնոյանի հետ։
«Ուզում եմ խոսել այն կշեռքի մասին, որի մի նժարին պատասխանատվությունն է, մյուսին` վախեր։ Այսօր ժողովուրդն իր մտքի տատանումով նման է այդ կշեռքին, և հիմա պետք է ամեն կերպ թեքել այդ նժարը դեպի պատասխանատվություն, քանի որ վախերը լավ տեղ չեն տանում։
Մեզնից շատերն իրենք իրենց չեն ներում 2018-ի համար։ Այդ ժամանակ շատերը դուրս եկան հրապարակ, խաբվեցին, մտածում էին, որ կենսաբեր քամի է փչում, և վերջապես այդ «հեղափոխությունից» հետո Հայաստանը կթևակոխի նոր զարգացման փուլ, և մենք կտեսնենք մեր երազած երկիրը: Այդ խաբվելը մեր վրա նստել է կորցրած հայրենիք և զավակներ, տղաների կորցրած առողջություն, հիմա, բնականաբար, վախենում ենք նորից սխալվել։ Մենք այսօր շատ ջանքեր պետք է թափենք, որ այն մարդիկ, ովքեր դեռ Նիկոլ Փաշինյանին են հավատում կամ չեն հավատում Ֆրանսիայի հրապարակում հավաքված մարդկանց, նորից հավատ ունենան, ընտրեն և այս անգամ չսխալվեն»,-նշեց նա։
Կարին Տոնոյանի խոսքով՝ ժողովրդի ներկայիս պառակտվածությունը կհաղթահարվի միմիայն հավատով ու սիրով:
«Մենք բոլորս ունենք մեկ հայրենիք։ Մենք մեր զավակներին տվեցինք ոչ միայն հողի համար, այլ նաև այն մարդկանց համար, ովքեր այսօր են սխալվում: Ես ուղղակի հորդորում եմ բոլորին իրար կողք լինել, փորձել լսել իրար, որից հետո սկսելու ենք հասկանալ ու հավատալ իրար»,- ասաց Տոնոյանը։