Չնայած համավարակին՝ Ռուսաստանում ծաղկում է չղջիկների վաճառքը
ОбществоՉնաստանում կորոնավիրուսի բռնկումից հետո մի քանի գիտնականներ բաց նամակ հրապարակեցին՝ պահանջելով արգելել վայրի կենդանիների վաճառքն ու սննդի մեջ օգտագործումը: Չնայած նրան, որ հիմա Չինաստանի իշխանությունները ԶԼՄ-ների միջոցով կոչ են անում չուտել չղջիկներին, սակայն խնդիրը դեռ ամբողջապեսչի լուծվել:
НТВ-ի փոխանցմամբ՝ չղջիկներին ուտում են ոչ միայն Չինաստանում, այլ նաև Ռուսաստանում, որտեղ գործում են այդ կենդանիների միսը վաճառող գաղտնի շուկաներ:
Պարզվում է, որ այն չղջիկները, որոնք ապրում են միջին գոտում ՝ Ռյազանի մերձակայքում, համարվում են ամենաբարձրորակը: Կան մարդիկ, ովքեր չղջիկներ են բռնում, սպանում, չորացնում և վաճառում: և դրանց գինը բավականին բարձր է՝ 1 հատը մինչև 7500 ռուբլի:
Այնուամենայնիվ, շատերը օգտագործում են այս կենդանիներին ոչ թե սննդի, այլ մոգական ծեսերի և թալիսմաններ պատրաստելու մեջ: