Ընդդիմության ակցիային մասնակցող Վալերի Օսիպյանին բերման են ենթարկել
ПравоԸնդդիմությունը այսօր ժամը 12․00-ին սկսած սկսել է երթերն ու անհնազանդության ակցիաները Երևանի փողոցներում։ Դրանց մասնակցում էր նաև նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որին ոստիկանները բերման ենթարկեցին։
Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ մայիսի 6-ին անհնազանդության ակցիաները սկսում են ժամը 12-ին: Հավաքվելու են Ֆրանսիայի հրապարակում և չորս ուղղություններով պարալիզացնելու են ողջ Երևանի երթևեկությունը։
Նշենք, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, ամեն օր փակվում են մի շարք փողոցներ: Մայիսի 2-ից Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են իրականացվում։